ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվա...

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատու է ցանկացած էսկալացիայի  հետևանքների համար», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։

«Ոչ ոք չի հավատում, թե Իսրայելի ռեժիմը կարող է որևէ գործողություն իրականացնել առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցման։

ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի ագրեսիայի համար և կկրի նաև պատասխանատվություն լարվածության ցանկացած սրման հետևանքների համար»,- Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղային։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։