ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ածխի արտադրության ավելացմանը:

«Մենք օրական գրեթե 2 միլիարդ դոլար ենք ստանում մաքսատուրքերի շնորհիվ: Գործերը շատ լավ են ընթանում», - ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ գումար է գալիս այն մակարդակով, որը «մենք նախկինում երբեք չենք տեսել»:

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն՝ կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։