ԱՄՆ-ն կվերանայի 19 երկրից ապաստան խնդրողներին գրին քարտեր տրամադրելու իրավասությունը՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին։
Խոսքն այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Աֆղանստանը, Բուրունդին, Վենեսուելան, Հայիթին, Իրանը, Եմենը, Կուբան, Լաոսը, Լիբիան, Մյանման, Կոնգոյի Հանրապետությունը, Սոմալին, Սուդանը, Սիերա Լեոնեն, Տոգոն, Թուրքմենստանը, Չադը, Հասարակածային Գվինեան և Էրիթրեան։ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության ղեկավար Ջոզեֆ Էդլոուն հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իրեն համապարփակ և մանրակրկիտ գնահատում իրականացնել:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը նախատեսում է արտաքսել Վաշինգտոնում Ազգային գվարդիայի անդամների վրա կատարված կրակոցներից հետո երկիր ժամանած ապաստան խնդրողներին, ընդմիշտ դադարեցնել միգրացիան «երրորդ աշխարհի երկրներից»։
Թրամփը նախատեսել է նաև չեղարկել բոլոր դաշնային նպաստներն այն մարդկանց համար, որոնք Ամերիկայի քաղաքացի չեն:



