Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։
Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին, միևնույն ժամանակ, ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։
«Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը բոլորիդ մաղթում են խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում: