ԱՄՆ-ի և բրիտանական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում ապստամբների կողմից վերահսկվող «Անսար Ալլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Հրթիռակոծվել են նաև հութիների թիրախները Ամրան նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տալու հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: 2023 թվականի նոյեմբերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Ի պատասխան «Անսար Ալլահ»-ի գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման և օպերացիայի մեկնարկի մասին՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում: Այնուհետև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։