ԱՄՆ-ն և Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպ...

ԱՄՆ-ն և Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպանական շրջանակային համաձայնագիր, հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ 

Համաձայնագիրը ստորագրել են Փիթ Հեգսեթը և  Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս» ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում հանդիպման ժամանակ։

«Սա առաջ է մղում մեր պաշտպանական գործընկերությունը, որը տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն է», - Truth Social հարթակում գրել է Պենտագոնի ղեկավարը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը և Նյու Դելին ընդլայնում են համակարգումը, տեղեկատվության փոխանակումը և տեխնոլոգիական համագործակցությունը։

«Մեր պաշտպանական կապերը երբեք այսքան ամուր չեն եղել», - հավելել է Հեգսեթը։