ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի աջակցի Իսրայելին՝ Գազայում մշտական հիմունքներով «բուֆերային գոտիներ» ստեղծելու հարցում, որոնք էականորեն կկրճատեն Պաղեստինի տարածքի չափերը․ «Երբ խոսքը վերաբերում է ապագայում Գազայի մշտական կարգավիճակին, մենք հստակ հայտարարել ենք և մնում ենք նույն մտքին, որ չենք ներխուժելու նրա տարածք», - ասել է Բլինքենը Նիգերիայի Աբուջա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում:
Բլինքենը հավելել է, սակայն, որ հնարավոր է՝ անհրաժեշտ լինեն «անցումային անվտանգության միջոցներ», որպեսզի հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հարակից շրջանները լքած իսրայելցիներին թույլ տրվի վերադառնալ: Բլինքենը նաև պնդել է, որ Գազայի բնակիչներին, որոնք լքել են իրենց տները, պետք է թույլատրվի վերադառնալ, և պաղեստինցիները պետք է կարողանան կառավարել իրենք իրենց: