ԱՄՆ-ն չի տեղեկացրել ԵՄ-ին Ֆլորիդայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին, խոստովանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել բանակցությունների համար։ Մենք լսել ենք, որ բանակցությունները դժվար էին, բայց արդյունավետ։ Մենք դեռ չգիտենք արդյունքները։ Ես այսօր կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ», - ասել է նա Կալլասը պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո, որտեղ գլխավոր թեման է Ուկրաինային նոր ռազմական օգնության հատկացումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում: Միացյալ Նահանգները ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ոիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները: Ուկրաինական պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան: Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում, բայց մեծ մասամբ մնում է իրատես:



