ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թրամփի հանդիպումները Պո...

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շատ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումները կկայանան շատ շուտով, հատկապես նախագահ Զելենսկու հետ»,- ասել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ ստորագրվի Կիևի և Վաշինգտոնի միջև հազվագյուտ մետաղների մասին պայմանագիրը։ «Նա ակնկալում է, որ նախագահ Զելենսկին կստորագրի այս գործարքը։ Դա ճիշտ կլինի՝ հաշվի առնելով, թե ինչ են արել ամերիկացի հարկատուները Ուկրաինայի համար։ Եթե ​​չլինեին ամերիկացիները, Ուկրաինան որպես երկիր այլևս չէր լինի, և նախագահ Թրամփը դա հասկանում է»,- հավելել է Լևիթը։