ԱՄՆ կոնգրեսականները նամակով դիմել են Բլինքենի...

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ ՓալոնըՆերկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Կոստան (դեմոկրատԿալիֆորնիա ) և Բրեդ Շերմանը (դեմոկրատԿալիֆորնիամիացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ներխուժումը ՀայաստանԱյս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի գրասենյակից։

ԱՄՆ ներկայացուցիչները պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված նամակում մասնավորապես նշել են․ - «Ալիևից եկող ազդանշանները ցույց են տալիսոր նրա էթնիկ զտումների արշավը չի ավարտվի Արցախի վրա ռազմական հարձակումներով»։

Ըստ Հայ դատի գրասենյակի՝ ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են չորս կոնկրետ ուղիներորոնցով ԱՄՆ-ը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիանայդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմկասեցնել 907-րդ հոդվածը և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըաջակցություն ցուցաբերել Հայաստանին անվտանգության ապահովման հարցումմիջազգային դիտորդներ և խաղաղապահներ տեղակայել Հայաստանում՝ ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։

Օրենսդիրը նաև կոչ են արել «ընդլայնել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օգնությունը Արցախից բռնագաղթած հայ փախստականներին և ջանքեր գործադրել՝ ապահովելու Արցախի գերեվարված պետական պաշտոնյաների և հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումն ու համաներումը»։