ԱՄՆ իշխանությունները չեղյալ են համարել 2,7 մի...

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը չեղյալ է հայտարարել Հարվարդի համալսարանի երկու դրամաշնորհը՝ ավելի քան 2,7 մլն դոլար ընդհանուր գումարով, ասվում է գերատեսչության տարածած փաստաթղթում, որի տեքստը մեջբերում է Reuters-ը։

Ինչպես ասվում է փաստաթղթում, դրամաշնորհների չեղարկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեցել է կասեցնել համալսարանի համար 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը՝ առաջարկելով չեղարկել բուհի՝ հարկերից ազատված կարգավիճակը. որպես իր որոշման պատճառ՝ ԱՄՆ նախագահը նշել է Հարվարդի համալսարանի արմատական ​​գաղափարախոսությունը:

Ապրիլի 15-ին ԱՄՆ կառավարությունը սառեցրել է ավելի քան 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհներ և պայմանագրերով 60 միլիոն դոլարի հատկացումը Հարվարդի համալսարանին: Պատճառը համալսարանի հրաժարվելն էր արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին՝ կապված ուսանողների և դասախոսների ակտիվության հետ։