ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի...

ԱՄՆ-ն ու Իրանը  իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների ծրագրված հանդիպմանը ժամանելուն պես։

Նրա խոսքով՝ Նիդերլանդները կարծում է, որ Իրանը չպետք է դառնա միջուկային զենք ունեցող պետություն։

«Լավագույնը կլիներ, եթե մենք դրան հասնեինք բանակցությունների միջոցով։ Այդ բանակցությունները ներկայումս ընթանում են, և դրանք կշարունակվեն շաբաթ օրը»,- լրագրողներին ասել է Վելդկամպը։

Նախարարը հավելել է, որ լուրերը, թե բանակցությունները տեղի են ունենալու Նիդերլանդներում, չեն համապատասխանում իրականությանը։

«Դա կլինի Հռոմում», – ասել է նա: