ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետա...

Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։  Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարը նշել է, որ իրանական կողմի քաղաքական կամքի մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ բանակցային լուծման հասնելու համար, իսկ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և կազմակերպչական պատճառներով։

«Իրականում, մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ և կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը», — ասաց Արաղչին։