ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Իմ ունեցած տեղեկություններով, անհանգստացած են միայն Գորիսում, մնացած Հայաստանում հանգիստ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Ինչպես անցյալ տարի, պատերազմից երկու օր առաջ, այսօր էլ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին, արդեն ոչ միայն Սյունիք, այլև Հայաստան այցելելու լուրջ վտանգների մասին։ ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Իմ ունեցած տեղեկություններով, անհանգստացած են միայն Գորիսում, մնացած Հայաստանում հանգիստ է։
Քանի որ այս ամենը չի արվում, ապա հերթական անգամ համոզվում ես, որ շարունակվում է ՀՀ վարչապետ-թուրք-ադրբեջանական դավադրությունը, որն էլ իր հանգուցալուծումը կգտնի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվող Ալիև-վարչապետիկ հանդիպման արդյունքում»,- գրել է նա։



