ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Երեւանի ինքնիշխան իրավունքն է, ՌԴ-ն իր կողմից մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու Երեւանի մտադրությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Դա մեր հայ բարեկամների բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ հարաբերություններ զարգացնել ամբողջ ազիմուտով։ Մենք նախկինի պես ելնում ենք գլխավորից։ Մենք երկկողմ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները, մենք մտադիր ենք դրանք զարգացնել այսուհետ եւս»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ բացի երկկողմ ասպեկտներից, Մոսկվայի համար շատ կարեւոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, այդ թվում եւ ԵԱՏՄ-ում։ «Այս ամենն ընդհանուր առմամբ համագործակցությունն է, որը նշանակալի դիվիդենդներ է տալիս Հայաստանի եւ նրա ժողովրդի համար։ Սրանից էլ մենք ելնում ենք»,- ամփոփել է նա։