ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվ...
Ռուսաստանը Հայաստանում դաշնակիցների  ուշադրությունն է հրավիրել  այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են մտահոգության տարրով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։
 
«Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք, և Հայաստանում մեր դաշնակիցների լրջագույն ուշադրությունը դարձրինք նրա վրա, որ դա մտահոգության տարրով ենք ընկալում»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
 
Նրա խոսքով, Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։