ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առա...

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հայտարարումից ժամեր առաջ ներդրողները մոտ 950 միլիոն դոլարի «խաղադրույք են արել» նավթի գների անկման վրա, հայտնում է Reuters-ը

Նախքան Դոնալդ Թրամփի կարևոր քաղաքական ելույթը, շուկայում հերթական մեծ գումարներն են «դրվել» աշխարհի ամենավաճառվող հումքի գների փոփոխության վրա։

Երեքշաբթի՝ Գրինվիչի ժամանակով մոտ 22:30-ին, Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, ինչից հետո նավթի ֆյուչերսներն արժեզրկվել են շուրջ 15%-ով՝ իջնելով 100 դոլարի շեմից։