
Հունվարին ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը կտրուկ ընդլայնվել է, հավանաբար այն պատճառով, որ ձեռնարկությունները մեծացրել են ներմուծումը նախքան մաքսատուրքերի սահմանումը, ինչը պոտենցիալ կերպով ազդել է տնտեսական աճի վրա առաջին եռամսյակում: Այս մասին ուրբաթ հայտնել է Առեւտրի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։
Առևտրի դեֆիցիտը հունվարին աճել է 25,6%-ով՝ հասնելով ռեկորդային 153,3 մլրդ դոլարի։
Ինչպես բացատրում է Axios-ը, դա գերազանցել է ապրանքների առևտրային դեֆիցիտի նախորդ ռեկորդը՝ 122 միլիարդ դոլար, որը սահմանվել էր մեկ ամիս առաջ։
Հունվարին ապրանքների արտահանումը կազմել է 172 մլրդ դոլար, ինչը 3,3 մլրդ դոլարով ավելի է դեկտեմբերի համեմատ։
Մինչդեռ ապրանքների ներմուծումը կազմել է 325 մլրդ դոլար՝ դեկտեմբերի համեմատ աճելով 35 մլրդ դոլարով (կամ մոտ 12%-ով):