
ԱՄՆ մի քանի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ ստեղծել են միություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանն իրենց հակազդեցությունը համակարգելու համար։ Այս մասին կիրակի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տեղեկացմամբ՝ ոչ պաշտոնական խմբում ընդգրկված են մոտ 10 բուհեր, որոնց մի մասը մտնում է The Ivy League-ի մեջ։ Համալսարանների մեծ մասը այն նահանգներում է, որոնք հարում են դեմոկրատներին։ Ենթադրվում է, որ խումբը կհամաձայնեցնի իր քաղաքականությունը ու կպարզի, թե որքանով են համալսարանները պատրաստ զիջումների գնալ դաշնային իշխանություններին, գրել է թերթը։
Համալսարանների միավորումը, նշել է պարբերականը, արդեն պայմանավորվել է, որ պաշտպանելու է «ակադեմիական անկախությունը», այդ թվում հասնելու է վերահսկողության ուսանողների ընդունելության, աշխատակիցներին վարձելու եւ ուսումնական գործընթացը կազմակերպելու հարցերում։
Մարտի կեսին ԱՄՆ կրթության նախարարությունը նախազգուշացրել է ամերիկյան 60 համալսարանների՝ հետեւանքների մասին այն դեպքում, եթե նրանք չապահովեն հրեական ծագում ունեցող ուսանողների պաշտպանությունը բողոքի ակցիաներից։ Այդ ծանուցումները ստացել են այդ թվում լիգայի ութ բուհերից վեցը՝ Բրաունի, Հարվարդի, Յեյլի, Կոլումբիայի, Քորնելի եւ Փրինսթոնի համալսարանները։