ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամ...

Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է ուժային պատասխան գործողություն հրահրել՝ առանց ռազմական գործողությունների ընթացքը փոխելու։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյային։

Դրա տվյալներով, հետախուզական գնահատականը նվազեցնում է հեռահար հրթիռների ազդեցությունը, քանի որ Ուկրաինան ներկայումս ունի նման զենքի սահմանափակ զինանոց, և չկան տվյալներ, թե ևս քանի ուկրաինացի դաշնակիցներ կկարողանան դրանցից տրամադրել: Հետախուզական ծառայությունների կարծիքով՝ նման թուլտվությունն այժմ չի փոխի հակամարտության ընթացքը։

Նման թույլտվության հնարավոր պատասխան միջոցների թվում ամերիկյան հետախուզությունը նշում է Ռուսաստանի կողմից ամերիկյան բազաների վրա ուղղակի հարձակումների կիրառման հնարավորությունը։