ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է գրեթե 350․0...

ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրությանը՝ Վենեսուելայից գրեթե 350 000 միգրանտի զրկել պաշտպանությունից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է դատարանի կայքում։

Այս որոշումը կազդի Վենեսուելայից 348 202 միգրանտի վրա, որոնց 2023 թվականին տրամադրվել էր «ժամանակավոր պաշտպանությունից օգտվող անձանց կարգավիճակ» (Temporary Protected Status, TPS), հստակեցնում է Reuters գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (ՆԱՆ) որոշել էր հետ կանչել նրանց այս կարգավիճակը, սակայն Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավորը վետո էր դրել։ Այժմ Գերագույն դատարանը կանգնել է իշխանությունների կողմը, գրում է DW-ն։

Ավելի վաղ ՆԱՆ-ը հայտարարել էր Կուբայից և Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ևս ավելի քան 500 000 միգրանտի արտաքսելու պլանների մասին, որոնք ԱՄՆ-ում են մնում CHNV (Cuba, Haiti, Nicaragua, Venezuela) ծրագրով։ Այն գործարկվել էր 2022 թվականի հոկտեմբերին Ջո Բայդենի վարչակազմի կողմից։