ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությու...

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-ին հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ):

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հյուրերին է ներկայացվել ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը, քննարկվել են ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: