2018 թվականից հետո առաջին անգամ իշխանության ներսում ձևավորվել է մթնոլորտ, որը բերելու է կամ արդեն բերել է իշխանական թևերի ձևավորման։ Թևեր, որոնք պայքարելու են Նիկոլ Փաշինյանի տեղը զբաղեցնելու համար, եթե իհարկե գլոբալ իմաստով ՔՊ-ն կարողանա պահել իշխանությունը։
Փաշինյանին փոխարինողի հարցը ակտիվորեն սկսկվեց քննարկվել հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ՔՊ նեղ շրջանակում հայտարարել է, թե չի պատրաստվում անձմաբ գլխավորել 2026 թվականի ընտրություններում ցուցակը։
Այս ֆոնին հավակնորդների տարբեր անուններ շրջանառվեցին՝ Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան, Արմեն Գրիգորյան, բայց չգիտես ինչու շատերը բաց թողեցին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ի վերջո իր դիրքերը ՔՊ-ի ներսում առավել ամուր են, քան վերը հիշատակվածներինը։ Սուրեն Պապիկյանը երկար ժամանակ զբաղված է եղել կուսակցության կադրային հարցերով, ՔՊ-ում այսօր իրենց դիրքով պարտական են առաջին հերթին Սուրեն Պապիկյանին։ Այս առումով նա կարող է մրցակցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մյուս կողմից Սուրեն Պապիկյանը ներկայումս զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, որը իրեն հնարավորություն է տալիս ուղիղ կապի մեջ լինել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և նրանց հետ Փաշինյանի ականջից հեռու բանակցություններ վարել։ Ռազմական մեքենան իր վերահսկողության տակ պահելով Պապիկյանը նաև հնարավորություն ունի x պահի գնալ առավել գործուն քայլերի, քանի իր ՔՊ-ական մրցակիցները։
Պապիկյանի դիրքերը ուժեղացել են համակարգի ներսում հատկապես այն բանից հետո, երբ այն կարողացել է հարաբերությունները կարգավորել իր դեմ գործող Անդրանիկ Քոչարյանի հետ։ Քոչարյանն, ըստ եղած տեղեկությունների, խոստացել է Պապիկյանի համար ամուր թիկունք լինել զինվորականների շրջանում։
Հ․Գ․ Ի դեպ վերջերս ԱՄՆ դեսպանը Սուրեն Պապիկյանին հրավիրել էր դեսպանի տուն ընթրիքի։ Նախկինում երբեք նման հրավեր չէր եղել և միշտ դեսպանն էր գնացել ՊՆ։ Հետաքրքիր է, թե ի՞նչ ուներ դեսպանը խոսելու Սուրեն Պապիկյանի հետ, որ չեն ցանակցել դա անել ՀՀ անվտանգության ուժերի հսկողության տակ գտնվող շենքերից մեկում։ Գուցե՞ ինչ որ բան են թաքցնում Փաշինյանից։ Ով գիտի։