ԱՄՆ դեսպան Քվինն ամփոփել է Հայաստանում իր եռա...

Դեսպան Քվինն ամփոփել է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմամբ ու համագործակցության նոր հեռանկարներով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝ ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրականացում։ Դեսպան Քվինի ղեկավարության ներքո ԱՄՆ դեսպանությունը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր ու գործընկերություններ, որոնք ի ցույց են դնում մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականը։

Հայաստանին ու հայ ժողովրդին իր երախտիքը հայտնելով՝ դեսպան Քվինն անդրադառնում է այս երեք բովանդակալի տարիներին և ակնկալում հետագա գործընկերություն, առաջընթաց և խաղաղություն»: