 
     
								ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվում են իրենց տներից Վաշինգտոնի տարածքում գտնվող ռազմաբազաներ, հաղորդում է «Atlantic»-ը։
«Այն, որ այս բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մի քանիսը զգացել են հանրությունից առանձնանալու անհրաժեշտությունը, ազգի բևեռացման նշան է... Այս պետական աշխատակիցներն այժմ կարող են հույսը դնել ԱՄՆ զինված ուժերի վրա՝ անձնական անվտանգության բարելավման համար: Սակայն այնքան շատերն են այս քայլը կատարել, որ այժմ երկրի բարձրաստիճան սպաների համար բնակարանների պակաս կա», - գրում է «Atlantic»-ը:







