
ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) աշխատակիցները, որը վերահսկում է դաշնային սեփականությունը եւ գերատեսչությունների կադրային ապահովումը, ակամա գաղտնի փաստաթղթերի հասանելիություն են ապահովել ավելի քան 11 200 պետական աշխատողների համար: Այս մասին հայտնել է Washington Post-ը (WP)՝ հղում կատարելով ներքին փաստաթղթերին։Պարբերականի տվյալներով՝ գերատեսչության աշխատակիցների կողմից տվյալների անօրինական փոխանցումն իրականացվել է ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ, այնպես էլ այժմ, երբ Դոնալդ Թրամփը զբաղեցնում է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը։ Առաջին նման միջադեպերը գրանցվել են 2021թ. սկզբին, իսկ վերջին դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ։Արտահոսքի հետ կապված՝ հետաքննություն է սկսվել։ WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ GSA-ի աշխատակիցները ակամա օգտվել են Google Drive-ի թղթապանակից, որը պարունակում է գաղտնի փաստաթղթեր գործակալության ողջ անձնակազմի մասին, որը կազմում է ավելի քան 11,2 հազար մարդ:Տարածված փաստաթղթերը ներառել են տեղեկություններ Սպիտակ տան այցելուների կենտրոնի համար առաջարկվող «պայթյունաանվտանգ դռան» մասին եւ Թրամփի ասուլիսի կազմակերպման մեջ ներգրավված մատակարարի բանկային հաշվի մանրամասները, գրել է թերթը:Բացի այդ, ըստ WP-ի, թղթապանակի 15 ֆայլերից 10-ը հասանելի է եղել ոչ միայն դիտելու, այլեւ դրանք խմբագրելու առումով։ Այս պահին ՏՏ բաժինը հայտնաբերել է ֆայլերի սեփականատերերին եւ սահմանափակել է փոխանակումը: