Ամիսներ առաջ Ռուսաստանը ուղիղ կոչ էր անում Հա...

Ամիսներ առաջ Ռուսաստանը ուղիղ կոչ էր անում Հայաստանի բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել։

Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ Կառավարությունը: Ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - ասել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են:«Մեզ հատկապես անհանգստացնում է ռուս զինվորականների կողմից Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը»,- նշել է նա։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետը նկատել է, որ ՀՀ տարածքում նման ապօրինի գործողություններն անթույլատրելի են։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները չկատարվեն։