Ամերիկյան ՀԿ-ի ղեկավարը Երեւանում կոչ է արել...

Ցեղսպանությունը կոնկրետ հանցագործություն չէ, որը կատարվել է կոնկրետ ժամանակ, այլ հանցագործությունների շղթա, որոնք կարող են կատարվել ամիսներ եւ անգամ տարիներ։ Այս մասին «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ դեկտեմբերի 12-ին Երեւանում ասել է ամերիկյան «Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելանի Օ՛Բրայենը։

Նա ընդգծել է, որ ցեղասպանությունը միայն սպանություններ չեն, այլ նաեւ կոնկրետ խմբի դեմ իրականացվող այլ արարքներ, որոնք հետո հանգեցնում են սպանությունների։

Կանխման միջազգային մեխանիզմները, այդ թվում դատարանները, պետք է հաշվի առնեն դա, ավելացրել է Օ՛Բրայենը։

Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Գալանտը չեն ներառվել այն անձանց ցուցակում, որոնք ցեղասպանություն են կատարել՝ չնայած ՄԱԿ եւ այլ կազմակերպությունների հաշվետվությանը նրանց ցեղասպանական գործողությունների մասին Գազայում եւ Պաղեստինում։

Օ՛Բրայենը ափսոսանքով հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «ներառված չէ այն անձանց ցուցակում, որոնք կատարել են ռազմական հանցագործություններ՝ չնայած բազմաթիվ հաշվետվություններին այն մասին, որ ուկրաինացի բազմաթիվ երեխաներ վերաբնակեցվել են Ռուսաստանում»։

Նա միջազգային դատարաններին կոչ է արել գործադրել բոլոր ջաքերը եւ նրանց, ինչպես նաեւ Մյանմայի ղեկավարությանը, ենթարկել պատասխանատվության։