Ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկացրել...

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հրապարակած գաղտնազերծված փաստաթուղթը զարմանք է առաջացրել խորհրդային զորքերի վրա չճանաչված թռչող օբյեկտի ենթադրյալ հարձակման մասին իր հավաստիացումներով:

Դրանում նկարագրվել է այլմոլորակայինների պատասխան հարձակումն այն բանից հետոերբ խորհրդային զինվորներըիբրխոցել են ՉԹՕ-նորը թռչում էր ռազմաբազայի վրայովնշել է Fox News-ը։

Տեղեկացվել է, որ այլմոլորակայինները դուրս են եկել ամպերի միջից, ձուլվել մեկ օբյեկտում եւ բռնկվել վառ լույսով՝ բոլոր զինվորներին, երկուսից բացի, վերածելով քարի։

«Եթե ՊԱԿ թղթապանակը համապատասխանում է իրականությանը, ապա սա խիստ սպառնալի դեպք է»,- հաշվետվությունում մեջբերում է կատարվել ԿՀՎ անունը չնշած ներկայացուցչից։ «Այլմոլորակայիններն այնպիսի զենք ու տեխնոլոգիաներ են ունեցել, որոնք գերազանցել են մեր բոլոր ենթադրությունները։ Նրանք կարող են պաշտպանել իրենց, եթե նրանց վրա հարձակվեն»։

Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել 1989-1990թթ. եւ առաջին անգամ հրապարակվել է 1993թ.:

Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան հետախուզության ստացած տեղեկությունները ներառել են զորավարժություններին մասնակցող խորհրդային ստորաբաժանման վրայով «ցածր թռչող ափսեի տեսքով տիեզերանավերի» մասին հաղորդումներ։

Պաշտոնյաները գրել ենոր «անհայտ պատճառներով» զինվորները «երկիր-օդ» հրթիռ են արձակել անհայտ ինքնաթիռի ուղղությամբինչի հետեւանքով այն կործանվել է ռազմաբազայի մոտ:

Հաշվետվությունում նկարագրվում էթե ինչպես են «մեծ գլուխներով եւ մեծ սեւ աչքերով հինգ կարճ մարդանմաններ» հայտնվել վթարի ենթարկված տիեզերանավից եւ միաձուլվել՝ ստեղծելով մեկ «միասնական օբյեկտ»՝ միաժամանակ արձակելով բարձր բզզոց:

Տեղեկացվել էոր այնուհետեւ գնդաձեւ առարկան փայլատակել է կուրացնող պայծառ լույսով:  Ըստ ականատեսների՝ 23 զինվոր հանկարծակի «վերածվել են քարե սյուների»։ Տեղեկացվել էոր երկու տղամարդիկ ողջ են մնացելքանի որ նրանք կանգնած են եղել ստվերում եւ ամբողջությամբ չեն ենթարկվել լույսի ազդեցությանը:

Պաշտոնյաները գրել են, որ «քարացած զինվորների» մնացորդները եւ տիեզերանավը տեղափոխվել են Մոսկվայից դուրս գտնվող գաղտնի հետազոտական ​​բազա։ Փաստաթղթում նշվել է, որ գիտնականները կարծում են, որ մահվան պատճառը եղել է մարդկությանը դեռեւս անհայտ «էներգիայի աղբյուրը»: