Ամերիկացի զինվորականներն Իրաքից վերադարձել են...

Ամերիկացի զինվորականների շարասյունը վերադարձել է Սիրիայի հյուսիս-արեւելք, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Երկրի հյուսիս-արեւելքը լքելու որոշումը Վաշինգտոնում ընդունել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի 9-ին սկսվել է «Խաղաղության աղբյուր» թուրքական ռազմական գործողությունը, որն ուղղված է քուրդ ահաբեկիչների կազմավորումների դեմ, որոնք վերջին մի քանի տարիներին եղել են ԱՄՆ-ի դաշնակիցները:

Արդյունքում ամերիկացի զինվորականները թողել են Հալեպի, էլ Հասաքեի եւ Ռաքքայի Նահանգներում գտնվող բազաների մեծ մասը եւ տեղափոխվել Իրաք: