Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկա...

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):

2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով` 31.12.2023-ի դրությամբ կազմելով ավելի քան 233 մլրդ դրամ:

Նշենք, որ նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից  գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվել է օնլայն: Հատկանշական է, որ նույն ցուցանիշը դեկտեմբեր ամսին կազմել է արդեն 51%։

Հիշեցնենք, որ Ամերիաբանկի estate.ameriabank.am հարթակը հնարավորություն է տալիս առաջնային շուկայից բնակարան գնելու ամբողջ ուղին անցնել օնլայն՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Ներկայումս հարթակում ներկայացված է 90-ից ավելի շենք՝ ավելի քան 1650 բնակարանով ու առանձնատնով։

Մանրամասները` հոլովակում: