
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը բարեմաղթեց արդյունավոր առաքելություն:
Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, իր երախտագիտությունը հայտնեց Շվեդիային, ինչպես նաև միջազգային դիվանագիտական առաքելություններին պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքը բերեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ազգային և հոգևոր կյանքով ապրելու հնարավորության ընձեռնման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության հետ։
Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել պատերազմից հետո իր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Դեսպանն ընդգծեց նաև, որ մեծապես տպավորված է Հայաստանով և հայ ժողովրդի հյուրընկալությամբ։ Պրն․ Պատրիկ Սվենսոնը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ դեսպանությունը ջանքեր է գործադրելու հայ-շվեդական կապերը տարբեր բնագավառներում առավել խորացնելու ու զարգացնելու ուղղությամբ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը Շվեդիայի թագավորության դեսպանին ներկայացրեց Մայր Աթոռի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և ներկայում իրականացվող գործունեությունը՝ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումն ու գործադրումը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց արդյունավետ գործունեություն ի զորացումն հայ-շվեդական հարաբերությունների:
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Շուէդիայի թագաւորութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Պատրիկ Սուենսոնին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ողջունելով դեսպանին` Նորին Սրբութիւնը բարեմաղթեց արդիւնաւոր առաքելութիւն:
Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրներին, իր երախտագիտութիւնը յայտնեց Շուէդիային, ինչպէս նաեւ միջազգային դիւանագիտական առաքելութիւններին պատերազմի ու յետպատերազմեայ ծանր օրերին Հայաստանին եւ հայ ժողովրդին բերած աջակցութեան եւ զօրակցութեան համար:
Վեհափառ Հայրապետը, ի դէմս դեսպանի, իր գնահատանքը բերեց Շուէդիայի իշխանութիւններին հայ համայնքի հանդէպ ցուցաբերուող հոգատար վերաբերմունքի, ազգային եւ հոգեւոր կեանքով ապրելու հնարաւորութեան ընձեռնման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաեւ, որ Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շուէդիայի դեսպանութեան հետ:
Իր հերթին դեսպան Պատրիկ Սուենսոնը, շնորհակալութիւն յայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելութեան համար, յոյս յայտնեց, որ հայ ժողովուրդը կը կարողանայ յաղթահարել պատերազմից յետոյ իր առջեւ ծառացած բոլոր դժուարութիւնները: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ մեծապէս տպաւորուած է Հայաստանով եւ հայ ժողովրդի հիւրընկալութեամբ: Պրն․ Պատրիկ Սուենսոնը հաւաստիացրեց Նորին Սրբութեանը, որ դեսպանութիւնը ջանքեր է գործադրելու հայ-շուէդական կապերը տարբեր բնագաւառներում առաւել խորացնելու ու զարգացնելու ուղղութեամբ` իրականացնելով մի շարք ծրագրեր:
Զրոյցի ընթացքում Հայոց Հովուապետը Շուէդիայի թագաւորութեան դեսպանին ներկայացրեց Մայր Աթոռի դերակատարութիւնը հայ ժողովրդի կեանքում եւ ներկայում իրականացուող գործունէութիւնը` կարեւորելով քրիստոնէական արժէքների պահպանումն ու գործադրումը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց արդիւնաւէտ գործունէութիւն ի զօրացումն հայ-շուէդական յարաբերութիւնների: