Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք...

Սահմանադրական դատարանն այսօր քննում է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կանոնակարգի սահմանադրականության մասին իր վերաբերմունքը կարտահայտի որոշմամբ կամ՝ հատուկ կարծիքով։

«Վերաբերմունքս պետք է արտահայտեմ որոշմամբ կամ՝ հատուկ կարծիքով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն՝ արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք բոլորը պետք է հաղթահարվեն»: