Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հ...

Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։

Ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով»,-գրել է Մելիքյանը։

Պարզաբանություն ստանալու համար դիմեցինք Ոստիկանության լրատվության բաժին, այնտեղից հորդորեցին գրավոր հարցում անել: