Ամեն ինչ դեռ առջեւում է․ Լեւոն Քոչարյան

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում, չնայած խայտառակ ճնշումներին եւ հարձակումներին, չդավաճանեցին իրենց սկսզբունքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից կայացրած ՀՀ ՔՕ 301.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշմանը։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում, չնայած խայտառակ ճնշումներին եւ հարձակումներին, չդավաճանեցին իրենց սկսզբունքներին, ամուր մնացին եւ պայքարեցին արդարության համար:

Ամեն ինչ դեռ առջեւում է»,- գրել է նա եւ գրառմանը կից հրապարակել նաեւ երկրորդ նախագահի մասին տեսանյութ։