ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վր...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: Այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում:

«ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ​​ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն շահագործման մեջ չի եղել և չէր պարունակում միջուկային նյութեր, այնպես որ, ռադիոլոգիական հետևանքներ չկան: Այս պահին ԱԷՄԳ-ն տեղեկատվություն չունի Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանի վրա հարվածի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ISNA գործակալությունը հայտնել էր, որ Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի մերձակայքի շրջանը ենթարկվել է իսրայելական հարվածի: Նշվել էր, որ ռադիոակտիվ աղտոտման վտանգ չկա, սարքավորումները նախապես դուրս են տարվել: 

Գործարանը բացվել է 2006 թվականին, այն գտնվում է Թեհրանից 190 կմ դեպի հարավ-արևմուտք: