ԱՄԷ նախագահը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հ...

 Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 9-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել հունվարի 8-ին։ Օդանավակայանում նրան դիմավորել էին  Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։