Ալմաթիի Հանրապետության հրապարակում շուրջ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ զինված անվտանգության ուժերով բեռնատարներ, շրջապատել են հրապարակը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ի թղթակիցը։
Հրապարակի կենտրոնում անկարգությունների շուրջ 200 զինված հրահրիչներ են, ոմանք՝ հրազենով։ Ըստ թղթակցի՝ մոտ 10 կրակոց է արձակվել, բայց` ոչ ուժայինների կողմից:
Telegram ալիքի տվյալներով՝ զինվորականները ստիպել են խաղաղ բնակիչներին հետ քաշվել 100 մետրով, ինչից հետո կատաղի փոխհրաձգություն է սկսվել:
Հրապարակի շրջակայքն ամբողջությամբ վերահսկվում է զինվորականների կողմից։ Նրանք հարմար դիրքեր են գրավել, որպեսզի հանցագործները չներխուժեն ակիմատ կամ նախագահական նստավայր։



