Ալիեւը վստահեցրել է, որ Ադրբեջանը աջակցում է...

Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան խաղաղության գործընթացին։ Այս մասին փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը հայտնել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ Բրյուսելի խաղաղության գործընթացը։