Ալիեւը Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է Ե...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Ջոշուա Հեքի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ալիևը «կրկնել է Բաքվի մտադրությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա վաղ ստորագրման վերաբերյալ»։