Ալիևը խաղաղարար չէ, բայց հռետորաբանություն է...

Այս պահին Հայաստանի սահմանին, իմ տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը», - նշեց նա:

Արշակյանն ասաց, թե ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել, եթե  կողմերն ունեն բավարար պատրաստակամություն: