Առաջիկա օրերին ՄԱԿ-ի առաքելությունը կրկին կայցելի Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպմանը։
Նշվում է, որ «մոտ օրերս Ադրբեջանում ՄԱԿ-ի համակարգող ներկայացուցչի գրասենյակը կազմակերպության համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ներկայացուցիչների հետ կրկին կայցելի տարածքներ»։



