Ալիեւը հայտարարել է Հայաստանի հետ հաղորդակցու...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ալիեւը չորեքշաբթի Բաքվում ընդունել է Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյին: ԱՀ նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է թերթել էջը, բարելավել հարաբերություններն իր հարեւանի` Հայաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այս գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունն ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ, որ նման ցանկություն կա, դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորովին նոր մասշտաբներ ստանալ, որոնք չեն եղել 30 տարի: Դա կարող է նաեւ շատ կարեւոր գործոն լինել կայունության, կանխատեսելիության եւ խաղաղության համար»,- Ալիեւի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: