
«Զանգեզուրի միջանցքը», լինելով Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում կունենա մայրցամաքները կապող ամենակարևոր տրանսպորտային հանգույցի դերը, հայտարարել է Ալիևը:
Այս մասին ասվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և Շանհայի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից մեկնարկած երկօրյա «Զարգացման և անվտանգության ռեզոնանսը. տարածաշրջանային համագործակցությունը և կառավարումը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնֆերանսի ինստիտուցիոնալ վերափոխման մեջ» թեմայով ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում:
Ուղերձը կարդացել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Տարածաշրջանում Ադրբեջանի կողմից առաջ մղվող խաղաղ օրակարգը նոր հորիզոններ է բացում արտաքին քաղաքականության մեջ»,- նշել է նա: