Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ այդ երկրին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն առնչվող հարցեր: Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
Ալիեւի մամուլի ծառայության տվյալներով ՝ կարծիքներ են փոխանակվել նաեւ էներգետիկ հարցերի շուրջ:



