Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Աստանայում CICA համաժողովի անդամ երկրների վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։
Հինգշաբթի օրն Աստանայում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է ParsToday-ը։
Իլհամ Ալիևի հետ բանակցություններում Ռայիսին մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության,Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն և ընդգծել է,որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին, ինչպես նաև մերժել է տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայությունը որևէ անվան տակ։
Ղազախստանի նախագահի նախագահությամբ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և անդամ երկրների 10 այլ ղեկավարների ներկայությամբ հինգշաբթի օրը մեկնարել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» գագաթնաժողովը:
Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը (CICA) կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար: