Ալիևի հետ հանդիպմանն Արցախը որպես բանակցային...

«Օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել։ Նախկինում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։ Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է, ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների և ըստ էության այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»,-այսօր Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադանալով մարտի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդպմանը:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե մտքերի փոխանակման գործընթացում նաև Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքե՞ր կփոխանակվեն, վարչապետը պատասխանեց.«Այո՛, իհարկե»: