Ալեքսանդր Սիրունյանը շատ բարձր կարգի իրավաբան...

Ալեքսանդր Սիրունյանը շատ բարձր կարգի իրավաբան է, որը կարող էր լինել եւ արդարադատության նախարար, եւ ԲԴԽ անդամ, բայց ՔՊ վարչությունը նպատակահարմար է գտել, որ նա լինի ԲԴԽ-ում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք առաջարկել ենք, որ ՔՊ խմբակցությունն այդ հարցը քննարկի, որովհետեւ դա խմբակցության որոշելիքն է առաջին հերթին: Մենք նաեւ նպատակահարմար ենք գտել, որ տիկին Գալյանը լինի արդարադատության նախարար: Բայց դա բացարձակապես կապ չունի այն գիտելիքների հետ, որոնց երկուսն էլ տիրապետում են: Մենք բոլորս համարում ենք, որ նրանք երկուսն էլ բարձր մակարդակի են»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչպես եղավ, որ որպես արդարադատության նախարարի թեկնածու Սիրունյանն ստացավ զրո ձայն, բայց հիմա իրեն առաջարկվում է ԲԴԽ անդամի պաշտոնը:

Ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։