Ալեքսանդր Լուկաշենկոն ամոթանք է տվել բելառուս...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խստորեն քննադատել է երկրի ազգային և երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստների խաղը։

«Անընդունելի է դիտել այն ֆուտբոլը, որն այսօր ցուցադրում են մեր հավաքականները։ Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հարց եմ տվել, թե երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին երեկ ինչու են թողել մտնել խաղադաշտ։ Նրանք պարզապես չէին ցանկանում խաղալ։ Ես ամաչում եմ նրանց ցույց տված ֆուտբոլից՝ հատկապես իսլանդացիների համեմատ», - ասել է երկրի նախագահը։

Հավելենք, որ Բելառուսի ազգային թիմը երեկ աշխարհի առաջնության ընտրական խաղում 0։1 հաշվով պարտվել է Չեխիային, իսկ երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում սեփական դաշտում 1։2 հաշվով տանուլ էր տվել Իսլանդիային։ Ի դեպ, Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես  է գալիս հենց այն խմբում, որտեղ ընդգրկված է Բելառուսի երիտասարդական հավաքականը։