Ալեն Սիմոնյանը Ստամբուլում շփվել է Ռուսաստանի...
ԱԺ նախագահն աշխատանքային այցով է գտնվում Թուրքիայում։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում շփվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
«ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել, նա նշել էր, որ ամենայն հավանականությամբ Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա Ստամբուլում։